Մոսկվայում հայ գործարարի են սպանել,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2012 13:13

Անհայտ չարագործներն այս գիշեր Մոսկվայի հյուսիսում հրաձգության են ենթարկել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան` սպանելով ներսում գտնվող տղամարդուն, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է:

Միջադեպը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում:

Մեքենայում գտնվող տղամարդը տեղում մահացել է:

Հանցագործներին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Աղբյուրի տվյալներով` նրանք երկու հոգի են եղել, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


NEWS.am

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply