«Երազանքի» ընտրությունները.վրացական ընտրողները քվեարկել են ընդդիմության օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 12:35

Նախնական տվյալների համաձայն, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կոալիցիան` «Վրացական երազանքը»,  ստացել է ընտրողների ձայների 52,8%-ը: Իշխող կուսակցությանը ` «Միասնական ազգային շարժմանը» ձայն են տվել ընտրողների   42,8%-ը:

Ընտրությունների օրը, հոկտեմբերի 1-ին, երկրի ամբողջ տարածքում բացվել են  3719 տեղամասներ, իսկ երկրի սահմաններից դուրս`47:  Դեռևս մշակվել են 577 տեղամասի արդյունքները, դա ընդհանուր թվի  15,35% է: Մյուս տեղամասերի ձայների հաշվարկը  շարունակվում է,  ИТАР-ТАСС -ին հաղորդել են  Վրաստանի ԿԸՀ-ից:

Ընտրությունների  արդյունքների նախնական տվյալները  ԿԸՀ-ի կայքում հայտնվեցին ուշացումով: Հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատաշվիլին ասում է, որ գիշերվա ժամերին կայքը մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել, սակայն համապատասխան ծառայությունները կարողացան վիճակը շտկել:

Սակայն «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի   ներկայացուցիչ Դավիդ Զուրաբաշվիլին չի հավատում ԿԸՀ-ին:

«Կայքի աշխատանքում  տեղ գտած խափանումները  իշխանությունների կողմից  ընդդիմության  ձայների մի մասի սեփականացնելու համար էր կազմակերպված, բայց դա նրանց չհաջողվեց»,-հայտարարել է նա:

Իշխանության ներկայացուցիչները հերքում  են ընդդիմության ենթադրությունը:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply