Բինգյոլում վիրավորված զինվորը պատմել է դեպքի մանրամասները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 12:04

Վերջերս Բնիգյոլում ահաբեկիչների կողմից զինվորական շարասյան վրա իրականացրած հարձակման արդյունքում վիրավորված հետևակային զինվոր Մեհմեդ Յըլմազը համապատասխան բուժում ստանալուց հետո տեղափոխվել է Բուրսային առընթեր Ուզունոզ հայրենի գյուղը, որտեղ և շարունակում է առողջանալ:
Թուրքական «Hürriyet»–ի կողմից հրապարակված տեսանյությում Յըլմազը պատմում է դեպքի մանրամասները: Նա նշելով, որ ավտոբուսը ենթարկվել էր երեք հրթիռի հարվածի, պատմել է. «Ավտոբուսը սկսել էր վերելքով բարձրանալ: Հանկարծ պայթյուն եղավ: Ավտոբուսի մեջ գոռում էին «գետնին պառկեք»: Բոլորը պառկեցին: Վիրավորներ կային: Երկրորդ հրթիռը ինձ ավելի մոտ ընկավ: Մերթընդմերթ գլուխս բարձրացնում էի և նայում: Ավտոբուսի հետևի մասի աջ կողմում էի: Երրորդ հրթիռը մեքենայի հետևի կողմից հարվածեց, բեկորները մեջքիս դիպան: Հրդեհ սկսվեց: Դեմքս էլ էր վիրավորվել, արյուն էր հոսում: Մի կողմից դեմքս էի սրբում, մյուս կողմից մտածում էի, թե ինչպես դուրս գամ: Բոլորը քարացել մնացել էին: Երբ հրամանատարներից մեկը սկսեց վիրավորներին դուրս բերել, ես էլ կոտրված ապակուց դուրս եկա»:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply