«Արդարության պահանջ ունենք» նախաձեռնությունը Դինքի դատական գործի համար վարչապետի դուռն է բախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 12:14

«Արդարության պահանջ ունենք» նախաձեռնությունը, որը սկսվել է Հրանտ Դինքի սպանության հետ կապված նոր դատական գործ բացելու և հանցանքը դատապարտելու նպատակով, վարչապես Էրդողանից հանդիպում է պահանջել:
Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, լրագրողների և գրողների հիմնադրամի փոխնախագահ Ջեմալ Ուշաքը, «Yeni şafak» թերթի սյունյակագիր Հիլալ Քափլանը, հրապարակախոս Յըլդըզ Ռամազանօղլուն նախաձեռնության անունից Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել: Այդ մասին հաղորդում է «Ակոս» պարբերականը:
«Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատական գործընթացում ողջ հասարակությունը հուսախաբ է եղել, և քանի որ չեն հայտնաբերվել հանցագործության հիմնական պատասխանատուները և այն կազմակերպած կառույցը, այդ պատճառով էլ պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս շատ կարևոր գործում արդարություն չի հաստատվել»,-հայտարարել է Գերգերլիօղլուն:
Նախաձեռնության խոսնակը, հիշեցնելով վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենց սրտով չէ, որ Դինքի դատական գործը կորել է Անկարայի մութ միջանցքներում, իրենց հանդիպան ժամանակ հնչելիք պահանջի վերաբերյալ ասել է. «Ուզում ենք հանդիպում ունենալ պետական ծառայողների մասին նորից արդյունավետ և արդար հարցում սկսելու վերաբերյալ, որպեսզի հասարակության խիղճը կարողանա հանգիստ լինել»:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply