Արբատ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2012 11:52

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.20-ին, ՀՀ ԱԻՆ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբատ գյուղում   ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, մասամբ այրվել է «Վոլգա-ԳԱԶ 22»  մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.37-ին, մարտական 1 հաշվարկի կողմից:
Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply