Շեմդինլիում նույն դպրոցը 10 օրում երկրորդ անգամ են այրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 11:56

Թուրքիայում 2012-2013թթ. ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 17-ին, սակայն Հաքյարիում դպրոցները, պաշտոնապես բաց լինելով հանդերձ, դեռևս դասեր չեն անցկացնում: Հայքյարիի Շեմդինլի շրջանի Ալթընսու գյուղում Աթաթուրքի անվան միջնակարգ դպրոցը կրկին այրել են:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»–ը`անհայտ անձինք, օգտագործելով մոտ 100 լիտր բենզին, դպրոցը կրակի են տվել: 10 օր առաջ նույն դպրոցում տեղի ունեցած հրդեհից հետո այն սկսել էին վերանորոգել, սակայն նոր հրդեհի հետևանքով 850 աշակերտի համար նախատեսված դպրոցը կրկին անմխիթար վիճակում է հայտնվել: Առավոտյան դասերը սկսելու համար աշակերտները դպրոց են եկել և դարձել են սարսափելի տեսարանի ականատեսը: Նրանք ստիպված են այլ դպրոցներ տեղափոխվել:
Շեմդինլիի քաղաքապետ Ջենգիզ Էրդեմը հայտնել է, որ դպրոցը PKK–ի կողմից է այրվել:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply