Գոշում սնկից 10 մարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2012 11:48

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գոշ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  գյուղի բնակիչներ` ամուսիններ Գագիկ Վերանյանը և Լուսիկ Գրիգորյանը, նրանց երեխաները` Անդրանիկ, Աղասի, Իվան, Մարիամ, Հայկուհի և Շուշան Վերանյանները, նրանց հարևանուհիներ Շուշանիկ Գրիգորյանը և Սուսաննա Սարգսյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ անձինք Գագիկ Վերանյանի տանը սունկ են կերել, ինչի հետևանքով իրենց վատ են զգացել և նույն օրը   հարևանների ուղեկցությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է  նախաքննություն:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply