Վարդենիսում մեքենաներ են բախվել, 1 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2012 11:27

Հոկտեմբերի 1-ին, ժամը  22.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ.Սարգսյան փողոցում «ԳԱԶ-2401»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21093»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply