Հրդեհ Ոսկեվազում, այրվել է տան տանիքը, խոտ և վառելափայտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2012 11:11

Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Վեդի քաղաքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել՝ 09.14-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի վերջնամասում:

«Շեն կոնցեռն» ՓԲԸ-ի տարածքում՝ էլեկտրական ենթակայանում, ամբողջությամբ այրվել է տրանսֆորմատորը՝ մալուխներով:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել 04.08-ին:

Այրվել է Վ. Սահակյանին պատկանող տան տանիքից մոտ 50 քմ, 100 հակ խոտ և 5 խմ վառելափայտ:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply