Մեքենան շրջվել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 11:02
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 98 ԼՕ 999 պ/հ ավտոմեքենան գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդ` 1987 թ. ծնված, Քաջարանի բնակիչ Գավրուշա Հարությունյանը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների ժամանումը` ուղևոր, Քաջարանի բնակիչ, 1990 թ. ծնված Նվեր Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
