Մեքենաները բախվել են բենզալցակայանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2012 10:38

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 42 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ  հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն-Ջետտա» մակնիշի 33 TR 831 պ/հ (վարորդ` 1990 թ. ծնված Էդվարդ Բուդաղյան) և «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Արտակ Գևորգյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Արտակ և Սամվել» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին, ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների ժամանումը` «ԲՄՎ»  ավտոմեքենայի ուղևոր` 1962 թ. ծնված Արամ Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply