Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 10:35
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան-Սևան ավտոճանապարհին (տարբեր օջախներում) այրվել է 5 հա և 75 հա խոտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում (Վերին Աղբյուրակ թաղամասում)` այրվել է 34 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 1 հա, Թռչկան և Մեծ Պառնի գյուղերի միջանկյալ հատվածում` 15 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` 3 հա, Արարատի մարզի Լանջառատ գյուղում` 15 հա, Արարատ գյուղում` 1200 քմ, Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցում` 1500 քմ խոտ:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:






Facebook
Tweet This
Email This Post
