Ֆրանսիական բոլոր ԱԷԿ-ները վտանգահարույց են ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 9:07

Ստուգումների արդյունքները հրապարկվել են Եվրահանձնաժողովի զեկույցում:

ԱԷԿ-ների սթրես-թեստեր անցկացնելու որոշումն ընդունվել է  “Ֆուկուսիմա-1”ԱԷԿ-ի վթարից հետո, 2011-ին: Ստուգումներ անց են կացվել ԵՄ-ի տարածքում̀`  ներառյալ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան ու Շվեդիան:

“Ընդհանուր առմամբ վիճակը բավարար է: “Ֆուկուսիմա-1”ԱԷԿ-ի վթարը ցույց տվեց, որ ռեակտորները պետք է պաշտպանված լինեն ցանկացած սցենարից, նույնիսկ ամենաքիչ հավանականից, ասենք̀ ինքնաթիռի անկումից”,-ասել է  եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով կոմիսար Գյունթեր Էթինգերը:

Սակայն, ֆրանսիական ԱԷԿ-ը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, որոնք ձևակերպվել են փորձագետների կողմից̀ը “Ֆուկուսիմա-1”ԱԷԿ-ի փորձը հաշվի առնելով:

ԵՄ-ի տարածքում գործում է 147 միջուկային ռեակտոր, որոնց առյուծի բաժինը̀` 58 ռեակտոր միայն գտնվում է Ֆրանսիայում: Անվտանգության համակարգում առկա խնդիրները վերացնելու համար կպահանջվի 10-25 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ-ի առաջնորդների քննարկմանը կներկայացվի հոկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply