Ճապոնիայում նոր ԱԷԿ կկառուցվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 8:07

Ճապոնիայում նոր ԱԷԿ կկառուցվի: J-Power Co  ընկերությունը Աոմորի պրեֆեկտուրայում կառուցվող “Օմա” կայանի շինարարությունը որոշել է վերսկսել.այն դադարեցվել էր 2011-ի մարտին տեղի ունեցած աղետից հետո:

“Երբ շինարարությունը պաշտոնապես դադարեցվել էր, մենք չէինք կարող նյութեր պատվիրել ու կապ հաստատել աշխատողների հետ: Հիմա նման հնարավորություն կա”,- ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Նա նույնիսկ նշել է  աշխատանքների վերսկսման մոտավոր ամսաթիվը, ճշտելով, որ այս տարվա ձմռանը դժվար  սկսեն:

Աշխատանքները վերսկսելու համաձայնություն տվել են տեղի իշխանությունները: Երկուշաբթի  Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ կայանը կաշխատի միայն հատուկ կառավարական հանձնաժողովի ստուգումից հետո:

Կայանի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2008-ին ու պլանավորում էին այն ավարտել 2014-ին: Ֆուկուսիմայի վթարից հետո աշխատանքները դադարեցվեցին, չնայած արդեն 40%-ն արված էր:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply