Իվանիշվիլիի դաշինքը Վրաստանի ընտրություններում կուսակցական ցուցակներով 51,62 տոկոսով առաջատար է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 7:52
Ընդդիմադիր միլիարդատեր Բիձինի Իվանիշվիլիի “Վրացական երազանք” դաշինքն առաջատար է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում̀ 51,62 տոկոսով (35 275 ձայն)̀ արձանագրությունների 5,26 տոկոսի հաշվարկով: Սահակաշվիլու “Միացյալ ազգային շարժում” կուսակցությունը հավաքում է 43,85 տոկոս, վկայում են ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալները: Մնացած կուսակցույունները 5%-ից չեն անցել:
Քվեարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ հաջորդ տարի, նախագահի ընտրություններից հետո, երկրում կփոխվի հասարակական-քաղաքական կարգը, որի ժամանակ խորհրդարանն ու կառավարությունը, մասնավորապես վարչապետը, ավելի շատ իրավասություններ կստանան, գրում է РИА Новости-ն:






Facebook
Tweet This
Email This Post
