Բրիտանուհին արտաբերում է “բիսկվիտ” բառն օրական 16 000 անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 21:13

Բացառիկ նյարդաբանական խանգարման պատճառով 32-ամյա բրիտանուհին ակամայից արտաբերում է “բիսկվիտ” բառը րոպեում 16 անգամ:
Ջեսիկա Թոմը 6 տարեկանից սկսած ակամայից արտաբերում է այդ բառը օրական շուրջ 16 000 անգամ: Այս ժառանգական հիվանդությունը կոչվում է Տոուրեթի համախտանիշ:
Ջեսիկայի հաշվարկով, օրական “բիսկվիտ” բառն արտաբերում է 16 000 անգամ կամ էլ 1 ժամում̀ 900 անգամ: Բացի այդ, նա ակամայից կարող է ինքն իրեն վնասել ձեռքի տակ պատահածը հարվածելով գլխին:
“Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու եմ հենց այդ բառն արտաբերում, ես ամենևին էլ այդ պահերին ուտելու մասին չեմ մտածում”:

Մասնագետների տվյալներով, այս հիվանդությունը պատահում է 100-ից մեկի մոտ: Հիմնականում, հիվանդության ախտանշանները կարելի է նվազեցնել կամ էլ լրիվ վերացնել որոշ պրոցեդուրաների շնորհիվ:
Ջեսիկան արդեն տարիներ շարունակ զբաղվում է նոպայի պահին շունչը պահելու հատուկ տեխնիկայով.”Տարիների ընթացքում ես արդեն գիտեմ, թե երբ է նոպան մոտենում, սակայն դեռևս չեմ կարողանում լրիվ վերահսկել իրավիճակը”:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply