«Նիկոլը չասեց, թե ինչ է քվեարկելու, այլ ընդամենը իրականությունը ներկայացրեց». Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 19:37

«Նիկոլը չասեց, թե ինչ է քվեարկելու, այլ ընդամենը իրականությունը ներկայացրեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունիզ զրկելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ:

Իսկ թե այդ ելույթից ի՞նչ կարելի է եզրակացնել, Լ. Սարգսյանն ասաց. «Եզրակացությունը չեմ կարող ասել, որովհետև միայն մեր ելույթից հետո հստակ կդառնա մեր դիրքորոշումը»:

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ խմբակցությունն, իհարկե, ունի իր միասնական դիրքորոշումը. «Ասեմ, որ դա պարտադրանք չի ոչ մեկիս վրա, ամեն մեկն իրավասու է ինքնուրույն քվեարկելու, բայց մենք, որպես ֆրակցիա, կարող ենք գալ ընդհանուր հայտարարի, և ընդհանուր տրամաբանության մեջ մենք հասկանում ենք` ինչ է կատարվում»:

Իսկ այն հարցին, թե Օսկանյանի մանրակրկիտ բացատրություններն ինչ-որ բան փոխեցի՞ն արդյոք իրենց վերաբերմունքում այս հարցի հետ կապված, Սարգսյանն ասաց. «Մեզ համար ոչինչ էլ չփոխեց, որովհետև մենք հասկանում ենք, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Հանրապետական կուսակցությունը, դրա համար Օսկանյանը եթե նույնիսկ ոչինչ էլ չասեր, մեզ համար հստակ էր, թե ինչ է կատարվում: Այսինքն` այս ամենը նախ և առաջ քաղաքական հետապնդում էր Վարդան Օսկանյանի դեմ, որը կարող է նաև կապված լինել Բարգավաճ Հայաստան Կուսակցության քաղաքական կեցվածքի դեմ»:

 

Վահե Մակարյան

 

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply