Բաշար Ասադին կասկածում են Քադաֆիին ոչնչացնելու օպերացիայում մասնակցության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 19:31

Լիբիական հետախուզության աշխատակիցների տվյալներով Սիրիայի նախագահը   նպաստել է ֆրանսիական հատուկ ծառայություններին Սիրտ քաղաքում գնդապետին սպանելուն:

Ռամի ալ-Ուբեյդին` լիբիական հետախուզության բարձրաստիճան աշխատակիցը, հայտնել է, որ Բաշար Ասադը մասնակցություն է ունեցել Քադաֆիին հայտնաբերելու ու սպանելու գործին:

Նրա խոսքով, Սիրիայի նախագահը փոխանցել է նախկին առաջնորդի  հեռախոսահամարը ֆրանսիական հատուկ ծառայություններին: Հենց դրա շնորհիվ էլ օպերատիվ խմբի աշխատակիցները կարողացել են  գտնել Քադաֆիի գտնվելու վայրը:

Ռամ ալ-Ուբեյդին նշում է, որ Ասադն ինքն է Փարիզին առաջարկել իր օգնությունը  այն պահին, երբ համաշխարհային հասարակայնւթյան ուշադրությունը սևեռված էր Սիրիայում աճող բռնությունների կողմը:

Հեռախոսահամարի փոխարեն Սիրիայի նախագահը ակնկալել է  միջազգային հարթակում   Ֆրանսիայի կառավարության աջակցությունը:

Նախկին հետախույզը պարզաբանել է, որ հենց Ֆրանսիան է  համակարգել Քադաֆիին բռնելու օպերացիան և սիրիացի ապստամբներին ուղղորդել դարանակալման վայր:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply