Վարչապետն ընդունել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 1, 2012 18:06

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է, որ եզդիների համայնքը մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պաշտպանում ենք եզդիների ազգային իրավունքները, հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի եզդիական թերթեր հրատարակվեն Հայաստանում, ինչպես նաև դպրոցներում դասավանդվի լեզուն: Պատրաստ ենք քննարկել ձեզ հետ այլ հարցեր` ինչով կառավարությունը կարող է օժանդակել, որպեսզի համայնքը Հայաստանում իրեն լավ զգա»:
Համայն եզդիների հոգևոր առաջնորդը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել, որոնք ներկայում էլ շարունակվում են:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում եզդիական համայնքի կյանքին վերաբերող ընդհանուր հարցեր: Անդրադարձ է եղել եզդի գործիչների կողմից մեր երկրում ներդրումներ կատարելու հեռանկարներին և հնարավորություններին:
Արծարծվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply