Օսկանյանը կարծում է, որ այս ամենը քաղաքական հետապնդում է իր և ԲՀԿ-ի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 17:22

«Ես չեմ կասկածում, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում` ուղղված ոչ միայն իմ, այլ նաև ԲՀԿ-ի դեմ, կուսակցության, որ կարող էր իրական և ակտիվ այլընտրանք լինել »,- ԱԺ ամբիոնից ասաց Վարդան Օսկանյանը:

«Այսօր բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրած մեր իշխանությունները նույնիսկ բարդ թելերով վստահություն չեն կարողանում վաստակել միջազգային դոնորների մոտ  ու հիմա   նրանք ընկել են իմ վաստակած վստահության շնորհիվ Հայաստան եկող նվիրատվությունների հետևից: Ես Հայաստանից փող չեմ տարել, ես այս երկիրը պարտքերի մեջ չեմ գցել, «ատկատներից» չեմ օգտվել, ես Հայաստան դրամական օգնություններ եմ բերել ու շարունակում եմ բերել»,-ասաց Օսկանյանը` նշելով, որ այստեղ քաղաքական  մրցակցին մրցակցությունից  հ անելու   խնդիրն    է, քանի որ   նախապատրաստվում   են    նախագահական   ընտրություններ   և, ըստ նրա,խոսում  են   պատանդի   լեզվով, նույնիսկ   ուժեղի՝քաղաքական  մեծամասնություն ունեցողի   դիրքերից:

Օսկանյանը նշեց, որ սա փոթորիկ է ոչ թե բաժակի մեջ, այլ նույնիսկ մատնոցի:

Նա նաև հայտնեց,որ   Հանթսման   ընտանիքը «Սիվիլիթաս» հիմնադրամին    երկու   տեսակի   գումար   է    ուղարկել, մեկը   անմիջապես  է  ուղարկվել՝հիմնադրամին, մյուսը՝իր   միջոցով։

«Հարց   է   ծագում. եթե   իսկապես    ուզում   էին  այդ   ամբողջը   միանգամից «Սիվիլիթասին» գնար, միանգամից   ընտեղ     կգնար»,–ասաց  Վարդան  Օսկանյանը՝   հավելելով, որ   Հանթսման   ընտանիքի   նախաքննության   մարմնին   ուղղված    սեպտեմբերի 12-ի    նամակում    վերահաստատվում    է, որ  ինքը   կարող   էր    իր    հայեցողությամբ, առանց   ժամկետների    տնօրինել   այդ    գումարը։

«Բանկից    Հանթսմանների    փոխանցած   գումարը    վերցնելու   նախորդ    օրը   իմ  և իմ    կնոջ՝Նանի   Օսկանյանի    անձնական   հաշվին    եղել է 411 հազար  ԱՄՆ  դոլար, որի   տեղեկանքը     ինձ   մոտ   է ։   Իսկ    ընդհանուր     ունեցելենք    780 հազար ԱՄՆդոլար»,-ասաց Օսկանյանը` հռետորական հարց     ուղղելով դահլիճին .«Հիմա ես   ինչպես   կարողեմ, հարգելի՛պատգամավորներ, այդ  գումարները   ծախսած   լինեմ»,– ասացՎարդանՕսկանյանը։

Վահե Մակարյան

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply