Վարդան Օսկանյանն իրեն խաբված է զգում Աժ նախագահի ներկայությամբ իր և գլխավոր դատախազի հանդիպումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 17:13

 «Ես Հայաստանից փող չեմ տարել, ատկատներից չեմ օգտվել, այլ Հայաստան անշահախնդիր նվիրատվություններ եմ բերել ու շարունակում եմ բերել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը` գլխավոր դատախազի կողմից իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի ներկայացումից հետո:

Օսկանյանի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ավելի լավ կլիներ այդ ամենը ժամանակին ներկայացրած լիներ իրավապահ մարմիններին, և գուցե ամեն ինչ այսպես չլիներ:

Հովիկ Աբրահամյանի ակնարկից հետո Օսկանյանն ամբիոնից շրջվեց նրա կողմ ու ասաց. «Պարոն Աբրահամյան, առիթ տվեցիք ինձ…»:

Աբրահամյանն էլ հակադարձեց, թե առիթ տալը քաղաքական կատեգորիա չէ:

Այնուհետև, Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Ազգային ժողովում  Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ իր և Աղվան Հովսեփյանի հանդիպմանը, ասաց. «Պարոն Աբրահամյան, կներեք, բայց ես այդ հանդիպումից ինձ խաբված եմ զգում։ Դուք ինձ հրավիրեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում ասել, առանձին պետք է խոսենք։ Ես ակնկալում էի, որ դուք կզանգեք ինձ, ես դեռ սպասում եմ։ Դուք պետք զանգեք ինձ, պարտավոր եք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ԱԺ-ում հաստատեց իր և Վ.Օսկանյանի միջև հանդիպման կայացման մասին, որը տեղի է ունեցել ԱԺ նախագահի աշխատասենյակում:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply