Ինչո՞ւ Հանթսմաններին հարցաքննության չեն հրավիրում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 16:22

Այսօր խորհրդարանում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատաախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք մեր դատական պրակտիկայում եղել է այս գործով նախադեպ, արդյո՞ք նման մեղադրանքով որևէ մեկը ներգրավվել է գործի մեջ, կա՞ դատավճիռ, թե ոչ: Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ փողերի լվացման և օրինականացման կիրառման նման պրակտիկա գոյություն ունի և հայտնեց, որ կարող են տրամարել վիճակագրություն:

Այնուհետև Վահան Հովհաննիսյանը փորձեց պարզել, թե ինչո՞ւ Հանթսմանների ընտանիքի անդամներին չեն հրավիրում Հայաստան հարցաքննության: Գլխավոր դատախազն ասաց, որ նրանց Հայաստան հրավիրելու անհրաժեշտություն գոյություն չունի: «Գործով հարցաքննված է «Հանթսման հոլդինգի» գլխավոր տնօրենը, որը մանրամասն ցուցմունքներ է տվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հանթսմաններին, ապա Աղվան Հովսեփյանը կարծում է, որ կան համապատասխան պայմանագրեր և համաձայնագրեր, որոնցից պարզ երևում է նրանց դիրքորոշումը` որպես բարերարներ:

Վահան Հովհաննիսյանը հարցրեց, թե ինչ կլինի, եթե Օսկանյանը, գործում որպես մեղադրայլ ներգրավելուց հետո, հրաժարվի ցուցմունքներ տալուց` հատկապես, որ այդ իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ:

Աղվան Հովսեփյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը կարող է օգտվել այդ իրավունքից, միաժամանակ նա կարող է մեկնաբանել մեղադրանքի այս կամ այն հանագմանքները, պարզաբանումներ տալ, ունենալ դատապաշտպաններ:

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply