Օսկանյանի աչքը կուշտ է. «Տաս տարվա արտգործնախարարին դրել եք էստեղ հարցադրումներ եք անում». Վարդան Օսկանյան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 1, 2012 16:46
Մենք մեր երկրի խնդիրները թողած էս գործով պիտի զբաղվենք: Տաս տարվա արտգործնախարարին դրել եք էստեղ հարցադրումներ եք անում:
Մենք կարծես թե վերադարձել ենք 1937 թվականը, երբ փորձում են մարդու գլխին գործ սարքել,ինչպես այդ ժամանակ էր` մարդը լինի, գործը անպայման կլինի: ԱԺ նիստի ժամանակիր ելույթում այսպես արտահայտվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Վերջինս որոշեց մի փոքր պատմել իր ընտանիքի մասին` նշելով, որ Օսկանյանները չորս սերունդ զբաղվել և զբաղվում են ոսկերչությամբ և ադամանդագործությամբ:
«Այս երկու ոլորտներում Օսկանյանները եղել են առաջատար և, բնականաբար, տասնամյակների ընթացքում որոշակի նյութական միջոցներ են կուտակել: Ահա այս նյութական միջոցների առկայությունն էր, որ ինձ թույլ տվեց թողնել իմ տունն ու գործը արտասահմանում և իմ երեխաների հետ մշտապես տեղափոխվել հայրենիք: Հայաստանում իմ հիմնական գումարներն ապահովվել են իմ ընտանեկան միջոցներով: Հայաստանում ես չեմ ունեցել և չեմ պատրաստվել ունենալ որևէ բիզնես»,-ասաց Օսկանյանը` ընդգծելով,որ իր աչքը կուշտ է:
«Այս ամենը իմ վաստակած, իմ ընտանիքի վաստակած փողերն են, որ ես տեղափոխել եմ Հայաստան»,-իր խոսքը եզրափակեց նախկին արտոգործնախարարը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
