Բրիտանիան վերացրեց գիշերային ամուսնությունների արգելքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 15:34

2012թ. հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիան անվավեր ճանաչեց  թագավորությունում 176 տարի գործող  գիշերային ամուսնություններն արգելող օրենքը: Արգելքը դրվել էր 1836թ.`գաղտնի ամուսնությունների դեմ պայքարելու համար: Այն ժամանակվանից երկրում կարելի էր ամուսնանալ միայն ժամը 8-ից 18-ը:

Արգելքի վերացումից կօգտվի Բլեկպուլյան աշտարակը: Այժմ 158-մետրանոց բարձրության վրա, որը հիշեցնում է Էյֆելյան աշտարակ, կարելի է ամուսնանալ և կեսգիշերին, և լուսադեմին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Իհարկե հայտնի չէ, գիշերային ամուսնությունները նույնքա՞ն ամուր են, որքան օրվա ընթացքում կայացածները: Ամերիկյան Լաս-Վեգասում գիշերային ամուսնությունները տասնամյակներ շարունակ շատ տարածված էին: Սակայն   ոչ բոլոր ամուսնություններն են ժամանակի  փորձությանը դիմացել: Հայտնի օրինակներից են  առավոտյան ժամը 5-ին  երգչուհի Բրիտնի Սպիրսի   և նրա մանկության ընկեր Ջեյսոն Ալլեն Ալեքսանդրի  ամուսնությունը, որոնք բաժանվեցին ամուսնությունից 55 ժամ հետո:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply