Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 15:46

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ստեփանակերտ» օդանավակայանը պաշտոնապես հանձնվել է շահագործման: Այդ մասինNEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

«Պաշտոնապես  հավաստագիր է ստացվել: Այն երկու բանի մասին է  վկայում` միջազգային չափանիշներին օդանավակայանի համապատասխանության եւ օդանավերի ընդունում-ուղարկում սկսելու իրավունքի», – հայտնել է Դմիտրի Ադբաշյանը, հավելելով, որ հավաստագիրն ստացվել է սեպտեմբերի 28-ին: Այսպիսով, Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման: «Մենք  աշխատակազմի ժողով ենք անցկացրել, եւ նրա 35 անդամների հանձնվել են պատվոգրեր օդանավակայանի գործարկման աշխատանքի համար», – նշել է Աթբաշյանը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, շուտով նախատեսվում է սկսել Երեւանից Ստեփանակերտ եւ հետադարձ չվերթներ: Դեռեւս հստակ տվյալներ չկան չվերթների սկզբի եւ ժամանակացույցի վերաբերյալ:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply