Դատախազությունը պաշտպանում է «Սիվիլիթաս»-ին Օսկանյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 15:33

Այսօր խորհրդարանում Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հետաքրքրվեցին, որ եթե գործում մեղադրող կողմ գոյություն չունի , ապա ո՞վ է գործի տուժող կողմը:

Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ տուժող կողմը «Սիվիլիթաս» հիմնադրամն է, և իրենց գործողություններն ուղղված են ոչ թե ի վնաս, այլ հօգուտ «Սիվիլիթաս»: « Նախաքննական մարմինը պաշտպանում է Սիվիլիթասի շահերը: Եվ ամենևին կարևոր չէ, որ հիմնադրամի գործադիր տնօրենն ինչ մտերմական հարաբերությունների մեջ է գտնվում կամ չի գտնվում Օսկանյանի հետ: Փաստն այն է, որ գումարները փոխանցվել են Վարդան Օսկանյանի անձնական հաշվին: Քրեական գործում կան բավարար հիմքեր, սակայն դրանք այս պահին հրապարակման ենթակա չեն: Այդ գումարների մի մասը կանխիկացվել է, մի մասը` փոխանցվել իր հարազատների անձնական հաշվեհամարներին»,-ասաց գլխավոր դատախազը:

Դատախազն օրինակ բերեց, որ եթե բնակարաններից գողություն է կատարվել, սակայն բնակարանի սեփականատերը հայց չի ներկայացրել, բայց դա քրեական գործ չհարուցելու հանգամանք չէ:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply