Հյուրընկալի տնից ոսկյա մատանի է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 1, 2012 15:26
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, 1982 թ. ծնված Լուսինե Ա.-ն, հյուրընկալվելով 1971 թ. ծնված Սևադա Օ.-ի բնակարանում, հյուրասենյակի պահարանից գողացել է նրա դստեր ոսկյա մատանին:
Լուսինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1086 անգամ:





Facebook
Tweet This