Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Վարդան Օսկանյան անունը փոխարինել Աղվան Հովսեփյանով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 1, 2012 15:05
Այսօր խորհրդարանում Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե Վարդան Օսկանյան անուն-ազգանունը փոխարինվի Աղվան Հովսեփյան անուն-ազգանունով և 1 մլն գումարը փոխարինվի Աղվան Հովսեփյանի «Վոլքսվագեն Ֆաետոն» ավտոմեքենայով, ապա նույն հիմնավորումներով կարելի է խոսել նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին: «Ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի, և այդ մեքենայի վրա դուք փակցրել եք դատախազության պետհամարանիշերը, ինչով և տեղի է ունեցել անօրինական գործողություն»,-ասաց Փաշինյանը:
Աղվան Հովսեփյանն էլ պատասխանեց, որ տեղյակ է մամուլում շրջանառվող այդ լուրերի մասին և խորհուրդ տվեց Փաշինյանին «այնքան բարեխիղճ լինել, որ այդ հարցադրումը փոխարինել հայտարարությամբ և քաղաքացիական պարտքը կատարելով` դիմել դատաքննչական մարմիններին, որպեսզի գործը քննության առարկա դառնա»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր քաղաքացիական պարտքն անպայման կկատարի և միաժամանակ ամեն ինչ կանի, որպեսզի այդ ընթացքում Աղվան ՀՈվսեփյանը պաշտոնանկ լինի և չխոչընդոտի նախաքննության իրականացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
