ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 1, 2012 15:00

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության  ակտիվացման անհրաժեշտությունը:

Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը  մեծապես շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի  խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նա կարեւոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ  պատկերացումներ ձեւավորվեն:

Երկեւստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը եւ դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply