«Կալանքի կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում». Աղվան Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 14:47

Խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու հարցով միջնորդագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետաքրքրվեց. «Պարոն Հովսեփյան, եթե Վարդան Օսկանյանի փոխարեն մեղադրանք առաջադրվեր շարքային քաղաքացու նկատմամբ, արդյո՞ք այդ քաղաքացին կալանավորված կլիներ»:

Աղվան Հովսեփյանը պարզաբանեց, որ միջնորդությամբ որեւէ կալանքի կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում: «Միջնորդության նպատակն է, որ Ազգային ժողովը թույլ տա` Օսկանյանին որպես մեղադրյալ գործում ներգրավելու: Եթե տրվի համաձայնություն Օսկանյանի կարգավիճակը փոխելու, ապա նախաքննական մարմինը հնարավորություն կստանա ամբողջական և օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ դա Օսկանյանին չի զրկի շարունակելու իր պատգամավորական գործառույթները  և չի խոչընդոտի նրա ազատ տեղաշարժին:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply