Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը` երկրորդ տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 26, 2010 14:25

Ֆրանսիայի Կապել լա Գրանդ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցեցին ռեկորդային թվով ՝ 653 խաղացողներ: Հայաստանից ստուգատեսում այս անգամ մասնակիցներ չկային, այդուհանդերձ, ուժերն էին չափում նաև հայ շախմատիստներ: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր` հաղթող դարձավ ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխը: 7-ական միավորով 2-րդ տեղը բաժանեցին ինը գրոսմայստերներ: Նրանց թվում է նաև թբիլիսցի, Վրաստանի հավաքականի անդամ Դավիթ Հարությունյանը:
Ֆինլանդիայում բնակվող միջազգային վարպետ Միքայել Հակոբովը 5,5 միավորով գրավեց 103-րդ տեղը, իսկ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հանգրվանեց աղյուսակի 271-րդ հորիզոնականում` 4,5 միավոր։

Դիտվել է 2352 անգամ:
Print Friendly

Leave a Reply