ՀԿ-ներին արգելում են Թեղուտի շահագործման թույլտվությունները վիճարկել դատական կարգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 14:29

Ի վերջո մենք ֆիքսեցինք, որ “Բնապահպանություն” հորջորջվող նախարարությունն ու հանքահումքային ընկերությունները նույն կառույցն են, և եթե մինևև այս սա մենք ասում էինք խոիսակցությունների մակարդակով, հիմա արդեն իրավաբանորեն կորղ ենք սա ամրագրել, որովհետև ՄԱԿ-ում այս հարցը ֆիքսեց հենց ինքը` բնապահպանության նախարարության չինովնիկը: այս մասին այսօր կայացած “ՀԿ-ները զրկվել են Թեղուտի շահագործման թույլտվությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից” թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Թեղուտի պաշտպանաութփյան քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:
Ասուլիսի ընթացքում Ա. Գրիգորյանն ու նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանը ներկայացրին Թեղուտի հանքավայրի լիցենզիաների հերթական խախտումները, որոնք քննարկվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում, մասնավորապես` Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտումները, որոնց հետևանքով ՀԿ-ները զրկվել են Թեղուտի շահագործման թույլտվությունները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:
Գրիգորյանը հարց է ուղղում հանքարդյունաբերական ընկերություններին, թե եթե իրենք օրենքի սահմաններում են գործում, ապա ինչու են վախենում, որ գործը կմտնի դատարան. “Եթե չես վախենում դատարան մտնելուց, ուրեմն արի էստեղ, հերթով ջարդի մեր բոլոր ապացույցները և ապացուցի, որ ամեն դու ամեն ինչ օրենքի սահմաններում ես իրականացնում”,- հռետորական հարցով դիմում է հանքարդյունաբերող ընկերություններին Արթուր Գրիգորյանն ու ավելացնում, որ նրանք, իսկապես, խնդիր ունեն, դրա համար էլ վախենում են իրենց հետ հանդիպել դատարանում:
“Իրենց խնդիրն այն չէ, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, որովհետև էն փալասի կարգավիճակը, որ ունեն մեր դատարաններն այսօր, իրենց թույլ է ցանակացած դատական վճիռ կորզել իրենց ցանկությամբ, ուղղակի իրենք վախենում են հարցերը իրավաբանական հարթության վրա ներկայացնելուց”,-նշեց բանախոսը:

Վահե Մակարյան

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply