Ամերիկայի հայկական համագումարը տոնում է հիմնադրման 40-րդ տարեդարձը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2012 14:33
Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարի անդամները, աջակիցները և բարեկամները հավաքվեցին շքեղ մի սրահում` Լոս Անջելեսում (Կալիֆորնիայի նահանգ) նշելու Համագումարի 40-րդ տարելիցը. հաղորդում է Համագումարը: Համագումարի տոնակատարության ժամանակ պարգևատրվեցին մի քանի կարկառուն անհատներ, ովքեր աչքի են ընկել իրենց տասնամյակներ տևած օրինակելի հանրային և համայնքային աշխատանքներով:
Համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը Համագումարի «Ականավոր մարդասիրական պարգևը» Էլիզաբեթ Ագբաբյանին, Ֆլորա Դունայանսին և Սևի Թուֆենկյանին հանձնելիս գովաբանեց իրենց աշխատանքը` նշելով. «Ես հիրավի հպարտ եմ իրենցով հայ ժողովրդի հանդեպ իրենց նվիրության և հավատարմության համար»: Հովնանյանը հավելեց. «Դուք ոգեշնչում եք բոլորին հետևել ձեր օրինակին»: Երեք կանանց անունից խոսելիս` Ֆլորա Դունայանսը նշեց. «Մենք խորապես զգացված և երախտապարտ ենք պարգևի համար»:
Երեկոյի ընթացքում հարգարժան Ջորջ Դյուկմեջյանը` Կալիֆորնիա նահանգի 35-րդ նահանգապետը, Համագումարի «Հանրությանը ծառայելու Ջորջ Դյուկմեջյանի անվան» պարգևը հանձնեց Դեբորա և Չարլզ Փուչիգյաններին: Պարգևն ընդունելիս Դեբորա Փուչիգյանն արտահայտեց իր երախտապարտոնությունը` նշելով, որ նահանգապետը և Գլորիան հիանալի օրինակ են ծառայում իրենց համար և որ նա հուսով է, որ «մենք միշտ կհպարտեցնենք ձեզ»: Չարլզ Փուչիգյանը շնորհակալություն հայտնեց Համագումարին և իր անդամներին «այն հիանալի ներդրման համար, որ դուք ունեցել եք մեր ժողովրդի կյանքում, մեր ազգի ժառանգության մեջ և բոլոր հայերի ապագայում»:
Համագումարը նաև հարգանքի տուրք մատուցեց Ջորջ և Գլորիա Դյուկմեջյաններին: Հանդիսության ժամանակ ցուցադրվեց մի տեսահոլովակ, որը պատմում էր իրենց կյանքի կարևոր պահերի և ընտանեկան կյանքի մասին, որպես նահանգապետ և առաջին տիկին: Համագումարն իր քույր կազմակերպություն Armenian Tree Project-ի օգնությամբ ծառերի պուրակ տնկեց Հայաստանում` ի պատիվ Դյուկմեջյանների, իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովնանյանը պարգևատրեց իրենց: Իր խոսքի ընթացքում նահանգապետը Համագումարն անվանեց «առաջնային կազմակերպությունը հայ ժողովրդի համար», որը նա միշտ խորապես հարգել է և որով հիացել է:
Հանդիսությունը վարեց Համագումարի խորհրդի անդամ Փիթր Քեզիրյանն, ով շնորհակալական խոսք հղեց Համագումարի Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Մարգարեթ Մգրուբլյանին միջոցառումն հիանալի կերպ կազմակերպելու համար: Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու արևմտյան թեմի գահերեց նախաթոտ արքեպիսկոպոսը, ասաց բացման աղոթքը, իսկ Հայ Եվանգելիստական եկեղեցու ներկայացուցիչ պատվելի Վարդգես Քասունին օրհնության աղոթք մատուցեց:
Ողջ կազմակերպության անունից խոսելիս Համագումարի Խորհրդի անդամ Վան Գրիգորյանը, ապագային անդրադառնալով` հիշեցրեց Վաշինգտոնում Համագումարի տարած 40-ամյա ազդեցիկ աշխատանքի մասին:
Հրավիրված խոսնակ Մարկ Հոպլամազյանն, ով Հիաթթ հյուրանոցային ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է, շնորհավորեց Համագումարին Վաշինգտոնում շուրջ 35 տարի իրականացված կամավորական ծրագրի առթիվ և պատմեց Համագումարում կամավորի դերում իր իսկ ունեցած փորձի մասին, ինչպես նաև խոսեց «այն էթնիկ կապի» մասին, որը ստեղծում է ծրագիրը:
Միջոցառումը համընկավ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի հետ: Հայաստանի և Արցախի նախագահները հղել էին իրենց հատուկ շնորհավորանքները, նման շնորհավորանքներ էին հղել նաև Հայաստանի արտգործ նախարարը և Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը: Ի հավելումն` Կալիֆորնիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, ով ներկա էր հանդիսությանը, հղեց իր իսկ շնորհավորանքները:
Հանդիսությունը իրական դարձավ շնորհիվ Միացյալ Նահանգներում մի շարք հովանավորների աջակցության:
Մեծագույն հովանավորներ` Հրայր և Աննա Հովնանյանների Հիմնադրամը (Նյու Ջերսի), Քարոլին Մուգար (Armenia Tree Project, Մասաչուսեթս):
Պլատինե հովանավորներ` Դեյվիդ և Մարգարեթ Մգրուբլյաններ (Կալիֆորնիա), Ստիֆեն Ֆիլիբոսյան Հիմնադրամ (Կալիֆորնիա), Սեմի և Անի Թոթահ ընտանեկան հիմնադրամ (Մերիլենդ), Թ. Ֆ. կրթական հիմնադրամ (Կալիֆորնիա), Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտության առաջնորդական խորհրդի ինստիտուտ :
Ոսկյա հովանավորներ` անանուն, Էլիզաբեթ և Միհրան Ագբաբյաններ (Կալիֆորնիա), Ջորջ և Ֆլորա Դունայանսներ (Կալիֆորնիա), Լու Էն և Բրյուս Օհանյաններ (Մասաչուսեթս), Փիթր և Չարլին Օնանյաններ (Մասաչուսեթս), Սևի և Ռալֆ Թուֆենկյաններ (Կալիֆորնիա), Ջին Թումանյան, Կոմերց Կազինո (Կալիֆորնիա) :
Արծաթե հովանավորներ` Ամերիկայի Հայկական Միսիոներական ասոցացիա (Կալիֆորնիա), Թալին Յակուբյան և Վարուժ Բաբիկյան (Կալիֆորնիա), Ալբերտ և Դայան Կաբրալոֆ (Կալիֆորնիա), Միշել և Փիթր Քեզիրյաններ (Կալիֆորնիա), Հովիկ և Ծովինար Կիրամիչյաններ (Կալիֆորնիա), Ջեյմս և Քոնի Մելիքյաններ (Կալիֆորնիա):
Բրոնզե հովանավորներ` Ջոն և Լինդա Քեյ Աբդուլյաններ (Կալիֆորնիա), AGBU Արևմտյան տարածաշրջանի հանձնաժողով (Կալիֆորնիա), Նազար Աշջյան Կրտ. (Կալիֆորնիա), Հայ ֆիլմի Հիմնադրամ (Կալիֆորնիա), Վարդգես և Ռիթա Բալյանների ընտանեկան հիմնադրամ (Վիրջինիա), Էնթոնի և Նենսի Բարսամյաններ (Մասաչուսեթս), Շահեն Ռաիսի և դոկտոր Վիոլետ Բուդաղյաններ (Կալիֆորնիա), դոկտեր Նազարեթ և Անի Դարակջյաններ (Կալիֆորնիա), Գրեգ և Ջինա Ֆելիքյաններ (Կալիֆորնիա), Պրն. և Տկն. Աղասի Ղարադաղյաններ (Կալիֆորնիա), դոկտոր և Տկն. Վոն Գրեգորներ (Կալիֆորնիա), Բարբարա և Սամուել Հակոբյաններ (Տեխաս), Արմեն և Նորա Համփարներ (Կալիֆորնիա), Սանդրա և Փոլ Քալեմքիարյաններ (Կալիֆորնիա), Ջեյմս Գալուստյան (Մասաչուսեթս), Լիսա Գալուստյան (Մասաչուսեթս), Էլիս Կեսեդջյան (Կալիֆորնիա), Ջեք և Լորի Մունչերյաններ (Կալիֆորնիա), Ռիչարդ և Լորեն Մուշեղյաններ (Կալիֆորնիա), Կենեթ և Սինդի Նորյաններ (Կալիֆորնիա), Արսինե և Գերի Ֆիլիփսներ (Կալիֆորնիա), դոկտոր Սիմոն և Արփի Սիմոնյաններ (Կալիֆորնիա), Արա և Աղավնի Երամյաններ (Փենսիլվենիա), Մերիլին և Ջոզեֆ Զերոնյաններ (Կալիֆորնիա):






Facebook
Tweet This
Email This Post
