Բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 13:19

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին:

Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա:
«ՀայՌուսգազարդ» -ից  տեղեկացնում են, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply