Ճամբարակում 17-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 13:15

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, ապա մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-210630»-ին:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply