Մահափորձ ադրբեջանական կազմակերպության ղեկավարի նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 13:13

Ուլյանովսկի երկրամասում ձերբակալվել է «Ադրբեջանական համառուսաստանյան կոնգրես» կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի դեմ մահափորձի կազմակերպիչը:

Ինչպես հաղորդում է «pravo.ru» կայքը՝ 2 մարդասպանները ներխուժել են կազմակերպության գրասենյակ, գնդակահարել են ադրբեջանական կազմակերպության նախագահ Իսլամ Հուսեյնովին և նրա թիկնապահին: Թիկնապահը տեղում մահացել է, իսկ Հուսեյնովը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Մահափորձն իրականացնողները նույնպես ադրբեջանցիներ են, որոնք անձնական հակակրանք են ունեցել զոհի նկատմամբ: Նշենք, որ մահափորձն իրականացնելու համար մարդասպանները համաձայնության են եկել նան ֆինանսական պարգևավճարի հարցով, ընդ որում վճարողը՝ Նահիդիմ Զահիդովը, մինչ այս մահափորձի իրականացումը, մեկ այլ գործի կապակցությամբ, արդեն իսկ իրավապահ մարմինների կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Ավելացնենք նաև, որ մահափորձի մեջ կա նաև երրորդ գործող անձը՝ Ռամին Բագիրովը, ով նույնպես գտնվում է փախուստի մեջ և որի նկատմամբ նույնպես հայտարարված է հետախուզում:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply