Կանցկացվի՟ հոկեյի C խմբի աշխարհի առաջնությունը Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 26, 2010 14:10

Առայժմ անորոշ է տափօղակով հոկեյի C խմբի աշխարհի առաջնությունն ապրիլին Երևանում անցկացնելու հարցը:
Բանն այն է, որ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան դիմել էր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, վերջինս էլ Հայաստանի կառավարությանը, որ Երևանի մարզահամերգային համալիրն այդ ստուգատեսի օրերին անվճար տրամադրվի կազմակերպիչներին: Սակայն կառավարությունից պատասխան է ստացվել, որ դա նպատակահարմար չէ: Հիշեցնենք, որ մարզահամերգայինում միջոցառում կազմակերպելու դեպքում` մեկ օրվա համար պետք է վճարել 9 մլն դրամ, մինչդեռ այդպիսի հնարավորություններ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան չունի: Ի դեպ, օլիմպիական այս մարզաձևի ներկայացուցիչները պետությունից ֆինանսական ոչ մի աջակցություն չեն ստանում: Այժմ փաստի առաջ են կանգնել: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան ժամանակին հայտ է ներկայացրել և Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան էլ որոշել է, որ այդ ստուգատեսը կայանալու է Երևանում: Այնպես որ, միջոցառման ձախողման, աշխարհի առաջնության մասնակիցներին Երևանում հյուրընկալելուց հրաժարվելու դեպքում, կարող է միջազգային մեծ աղմուկ առաջանալ:

Դիտվել է 2892 անգամ:
Print Friendly

Leave a Reply