Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 12:59

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե-320»  մակնիշի ավտոմեքենա է  դուրս   եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման  Տիգրանյանը,   տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները    մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply