Հալեպում կրակոցները զգալիորեն քչացել են. Ժիրայր Ռեյիսյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 12:40

Հալեպում իրավիճակը սեպտեմբերի 30-ին եւ այսօր առավոտյան ավելի կայուն է եւ հանգիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց       Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ իրավիճակը բավական հուսադրող է, կրակոցների ձայները զգալիորեն քչացել են: Դրանք լսվում են հեռվից, հավանաբար ծայրամասերից: Ռեյիսյանը նշեց նաեւ, որ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հայկական դպրոցները կբացվեն:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը շարունակում են հետապնդել ապստամբ խմբավորումներին: Հալեպի Դանա գյուղում նրանք հայտանաբերել են զինյալների թաքստոցը եւ մեծ վնասներ հասցրել նրանց:

Թուրքիայի սահմանակից Հասաքե շրջանի Ղամիշլի քաղաքում սեպտեմեբրի 30-ին տեղի ունեցնած պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս ճշտվում է: Պայթյունի հետեւանքով շրջակա շինությունները խոշոր նյութական վնասներ են կրել:

Առաջնորդարանի մամլո խոսնակի խոսքով` Ղամիշլիում պայթել է 1500 կիլոգրամ կշռող ռումբ, սակայն դեռեւս տեղեկություններ չկան` պայթյունից տուժածների մեջ հայեր կան, թե ոչ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply