Սյունիքի մի շարք գյուղական համայնքներ միլոնավոր դրամի վնաս են կրել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 18:42

gjuxatntesՎերջին օրերին շարունակ տեղացող հորդառատ անձրեւները 5մլն 100 հազար դրամի վնաս են հասցրել Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղական համայնքին: Գյուղապետ Հովհաննես Օհանյանի խոսքերով` վնասվել են 6 հա տնամերձ այգիները. արքայախնձորի, թզի, խաղողի եւ այլ պտղատու ծառերի վրա բերք գրեթե չի մնացել, իսկ գյուղաբնակների եկամտի աղբյուրն այդ ծառերից ստացված բերքն է: Բացի այդ, սելավներից անանցանելի են դարձել գյուղի հանդամիջյան ճանապարհները, շարքից դուրս է եկել գյուղի կոյուղագիծը, վնասվել ջրագիծը:

Կարկուտի պատճառով այս տարի բերքից կզրկվեն նաեւ Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղական համայնքի բնակիչները: Նրանց պատմելով` հողին են հավասարվել կարտոֆիլի ցանքսերը, իսկ տանձենիների ու խնձորենիների վրա բերք չի մնացել, տեղումներից փակվել են նաեւ մյուս համայնքներ տանող ճանապարհները:

Գյուղապետ Վասիլ Գրիգորյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ մոտ 1 ժամ տեղացած կարկուտը համայնքին 12 մլն դրամի վնաս է հասցրել: Կազմվել է համապատասխան գրություն եւ ներկայացվել մարզպետարանի գյուղվարչությանը: Իսկ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ առայժմ այս 2 համայնքներից են ստացվել գրություններ, բայց բացառվում, որ դեռեւս տեղացող հորդառատ անձրեւներից ու կարկուտից տուժած համայնքների թիվը ավելանա: Առայժմ մարզային հանձնաժողովն աշխատում է այս բնակավայրերում, ճշտում հացված վնասի չափերը:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply