ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ այսօրվա նիստը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 12:17

Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման 2-րդ նստաշրջանը: Քառօրյայի օրակարգում ընդգրծված է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:

Այսօր քննարկվելու է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու հարցով միջնորդագիրը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այսօրվա աշխատանքներին:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply