Հայաստանում հրդեհները շատացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 11:35

Սեպտեմբերի 29-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.08-ին, մարվել` 10.37-ին:

Ամբողջությամբ այրվել են 3-րդ փողոցի Յ. Ասրյանին և Ա. Վարդանյանին պատկանող 4-րդ և 5-րդ տնակները` համապատասխանաբար 250 քմ  և 120 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցի 7-րդ տանը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.09-ին:

Ամբողջությամբ այրվել են թիվ 7 և 10 տների տանիքները` 100 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել` 17.52-ին:

Այրվել է Ա. Առաքելյանին պատկանող տան բակում պահեստավորված 1600 հակ անասնակեր և էլեկտրական սյուն:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել 3 հրշեջ-փրկարար:

 

***

Նույն օրը, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում  այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել` 01.41-ին:

Ա. Մարտիրոսյանին պատկանող տան բակում այրվել է 5 տ պահեստավորված անասնակեր:

 

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում  այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.25-ին, մարվել՝ 17.00-ին:

Այրվել են Լ. Ադամյանին պատկանող տան տանիքը, 2-րդ հարկը՝ գույքով, և  Ռ. Ադամյանին պատկանող տան տանիքը՝ 15 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովայի 20 շենքի 64-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Տեղում պարզվել է, որ 64-րդ բնակարանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

***

Նույն օրը, ժամը 15.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝  17.55-ին:

Գ. Սիմոնյանին պատկանող տան բակում այրվել է 500 հակ անասնակեր:

 

***

Նույն օրը, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.01-ին, մարվել՝ 21.15-ին:

Ն. Մելիքսեթյանին պատկանող տան բակում այրվել է 4-5 տ անասնակեր:

 

***

Նույն օրը, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան 72 շենքի մոտ հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյունի 10 հասցեում գտնվող Պետական հենակետային բժշկական քոլեջի հանդերձարանի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.31-ին, մարվել՝ 18.38-ին:

Այրվել է հանդերձարանի տանիքը՝ 10 քմ մակերեսով:

 

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում`  Ծաղկաձորի Կեչառիս թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.54-ին, մարվել՝ 06.14-ին:

Մ. Մանուկյանին պատկանող տան խոհանոցում մասամբ այրվել են տնտեսական իրեր և կահույք՝ մոտ 6 քմ մակերեսով:

 

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 04.37-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս. Ադիբեկյանին պատկանող «ԳԱԶ-22» մակնիշի 27 ՏՍ 848 պ/հ ավտոմեքենան:

 

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply