Էրդողանի վերնաշապիկի նշանը ուշադրություն է գրավել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 11:32

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) երեկ կայացած 4-րդ համագումարում պատմական ելույթ է ունեցել: Համագումարի ընթացքում վարչապետի ելույթից բացի ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել նրա վերնաշապիկի վրայի նշանը:
Նշանը, որը պարզ չէր, թե իրականում ինչ էր նշանակում, տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձավ: Ոմանք պաշտպանել են այն տեսակետը, թե դա պարզապես վերնաշապիկի ապրանքանիշն է, իսկ ոմանք էլ առաջ են քաշել նշանի` անվտանգության միջոց լինելու վարկածը: Սակայն ի վերջո պարզվել է, որ վերնաշապիկի նշանը վարչապես Էրդողանի անձնական դերձակի ապրանքանիշն է,- հաղորդում է թուրքական «Zaman»–ը:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply