Թունավորումներ` դեղորայքի չարաշահումից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 11:29

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.05-ի և 14.25-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 46 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1985 թ. Մանիկ Վարդանյանը և Աէրացիա թաղամասի 1-ին փողոցի թիվ 42 տան բնակչուհի` 1970 թ. ծնված Մարգարիտա Ֆանարջյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

***

Նույն օրը, ժամը 15.50-ին դեղորայքի չարաշահումից թունավորումով Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է  տեղափոխվել նույն քաղաքի Թումանյանի 1 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ` 1997 թ. ծնված Արփեն Մեհրաբյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply