Ցույց`ի պաշտպանություն կենդանիների իրավունքների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 11:27

Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն կենդանիների իրավունքների: Ստամբուլում Գալաթասարայի լիցեյի դիմաց հազարավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք բողոքարկել են Կենդանիների պաշտպանության մասին թիվ 5199 օրենքում նախատեսվող փոփոխությունը: Ցուցարարները «Ո՜չ մահվան օրենքին» վերտառությամբ պաստառներով շարժվել են դեպի Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ: Ամբոխը, որը իր հետ ցույցի էր բերել նաև կենդանիների, «Կյանքի իրավունք» է պահանջել փողոցային կենդանիների համար,-հաղորդում է թուրքական «Radikal»–ը:
Այս միջոցառմանը մասնակցել է նաև 103 գրող, որոնց թվում այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Էլիֆ Շաֆաքը, Ֆաթիհ Օզգյուվենը, Սելիմ Իլերին և այլք: Նրանք համատեղ հայտարարություն են ստորագրել և, բողոքարկելով նոր օրինագիծը, նշել են, որ չեն կարող այս ամենի հանդեպ անզգա մնալ: Գրողների ստորագրած հայտարարությունը, որով նրանք կենդանիների համար «ժամանակակից», արդար և կարեկցող մի օրենք են պահանջում, ուղարկվելու է երկրի նախագահին, վարչապետին և խորհրդարանի նախագահին:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply