Վարչապետ Էրդողանը պատմական ելույթ է ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 11:20

   Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության 4-րդ համագումարը, որի բացմանը ելույթ է ունեցել կրկին կուսակցության նախագահ ընտրված երկրի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը`իր խոսքը ուղղելով հայրենակիցներին:

«Այս սրահում Թուրքիան է, այս սրահից դուրս Թուրքիան է`81 վիլայեթով, բոլոր գույներով, բոլոր ծաղիկներով, այո, այս սրահում 75 միլիոն մարդ կա, այս սրահում Միջին Արևելքն է, այս սրահում Բալկաններն են, այս սրահում Հյուսիսային Աֆրիկան է, Կովկասը, Եվրոպան, Ասիան, այս սրահում եղբայրություն կա, մտերմություն կա, սեր կա», ահա այս խոսքերով, ինչպես նաև մի բանաստեղծությամբ Էրդողանը սկսել է իր ելույթը`առաջացնելով դահլիճում ներկաների արցունքները:

ԱԶԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ այսօր Թուրքիան հանդիսանում է Օսմայան կայսրության, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, Ադնան Մենդերեսի, Թուրգութ Օզալի և Նեջմեդդին Էրբաքանի հիմադրած ավանդույթների շարունակողը: Դիմելով երիտասարդներին`Էրդողանը հիշեցրել է Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100 ամյակին նվիրված կուսակցության 4-րդ համագումարի կարգախոսը`«Նպատակ 2023. Մեծ ազգ, մեծ ուժ»: Վարչապետը նշել է նաև, որ երկրի հաջորդ նպատակը 2071 թվականն է`Անատոլական թերակղզում թուրքերի բնակության 1000-րդ տարելիցը:

Էրդողանի խոսքերով`կառավարման 10 տարիների ընթացքում իրենք չեն խառնվել ժողովրդի կյանքին`հարգելով յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունը: «Չնայած այն բանին, որ իշխանությունը մեր ձեռքում է, մենք միշտ մեր պարտքն ենք համարել պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքները»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Zaman»–ը:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply