Անկարայում ուսումնական ինքնաթիռ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 11:12

   Անկարայում ուսումնական ինքնաթիռ է ընկել, որի արդյունքում օդաչուներից մեկը` 25-ամյա Ալի Թյուչարը զոհվել է, իսկ մյուսը`Հասան Էրքանը վիրավորվել:

   C170 տիպի օդանավը, որը պատկանում էր Ստամբուլի ավիացիոն ակումբին, ընկել է Էսենբողա թաղամասի տներից մեկի բակ: Նախնական վարկած կա, որ ինքնաթիռի կործանման պատճառը էլեկտրալարերի հետ բախումն է եղել:

Անկման իրական պատճառները բացահայտելու համար քննություն է իրականացվելու,-հաղորդում է թուրքական «Hürriyet»–ը:

Ականատեսները պատմել են, որ օդանավը ընկնելուց հետո բռնկվել է, իսկ օդաչուներից մեկը ինքն է դուրս եկել ինքնաթռից, ինչի շնորհիվ էլ կենդանի է մնացել: Սակայն բռնկված կրակի պատճառով նա չի կարողացել դուրս բերել ընկերոջը: Վիրավորված օդաչուն հոսպիտալացվել է:

 

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply