Թուրքիայի խոշորագույն զբոսանավը շուտով ծով դուրս կգա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 11:07

Շուտով Թուրքիայում շահագործման կհանձնվի հայրենական արտադրության առաջին զբոսանավը:
Զբոսանավի շինարարն ու տերը`«Altunbaş Turizm» ընկերության ղեկավարության ներկայացուցիչ Ռյուշթու Ալթունբաշը, պատմել է, որ «Էգերիա» կոչվող նավը 5 տարում են կառուցել: Գործարարը նշել է, որ «Էգերիան» խոշորագույն զբոսանավն է, որ ծով էր կտրելու թուրքական դրոշի ներքո: Նավը ունի 58 մ երկարություն և 10 մ լայնություն,-գրում է «Anadolu» գործակալությունը:
Ռյուշթու Ալթունբաշը նշել է, որ պատրաստվում է այս նավով շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել: Նա հայտարարել է, որ դեպի ծով նավի առաջին մուտքի արարողությունը տեղի կունենա մեկ ամսից և ցանկություն է հայտնել այդ հանդիսությանը հրավիրել Թուրքիայի վարչապետին և տրանսպորտի նախարարին:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply