Լիբիայի նախկին նախագահ Քադաֆիին սպանել է ֆրանսիական գործակալը, որը ճանաչում էր Սարկոզիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 1, 2012 8:58

Քադաֆին սպանվել է  հոկտեմբերի 20-ին̀ գլխին արձակված կրակոցից: Իտալական Carrera de la Sera  վարկածի համաձայն, մարդասպանը ֆրանիսական գործակալ էր, որը խառնվել էր հեղափոխական բրիգադի ամբոխի հետ: Թերթի տվյալներով, Ֆրանսիայի նախկին նախագահը  Քադաֆիին սպանելու պատճառներ ուներ. գնդապետը սպառնացել էր ողջ աշխարհին պատմել, թե ինչպես է ֆինանսավորել Սարկոզիի նախընտրական կամպանիան:

“Այն պահից,  երբ Լիբիայի հեղափոխական գործունեությանը խառնվեց ՆԱՏՕ-ն ու գրոհին  վճռականորեն սկսեց օգնել Սարկոզիի կառավարությունը, Քադաֆին բացահայտ սպառնացել է բացահայտել  Ֆրանսիայի նախկին նախագահի  հետ հարաբերությունները, այդ թվում̀̀ պատմել նաև  2007-ին  Սարկոզիի նախընտրական կամպանիային տրամադրած միլիոնների մասին: Սարկոզին գնդապետին  հնարավորինս շուտ լռեցնելու բոլոր հիմքերն ուներ”, – հայտնել են  Տրիպոլիում գտնվող եվրոպական դիվանագիտական աղբյուրները:

Դիտվել է 1471 անգամ:

Leave a Reply