Վրաստանը` դժվարին ընտրության առջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 8:38

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, թերևս ամենադժվարինը երկրի նորագույն պատմության մեջ: Իշխանության կողմնակիցները համոզված են, որ մեծամասնություն կստանա ընդդիմությունը, լիբերալ հեղաշրջումները կդադարեն, իսկ երկիրը կշրջվի̀` դադարեցնելով դեպի Եվրոպա ու ՆԱՏՕ իր ուղին: Ընդդիմությունն այդ ամնը հերքում է̀` իշխանություններին մեղադրելով բռնությունների ու մարդու իրավունքների խախտման մեջ: Հասարակության մեջ պառակտումը խորանում է:

Փորձագետները կարծում են, որ Արևմուտքը կսատարի Վրաստանի ներկայիս իշխանություններին. կոալիցիայում  համաձայնություն չկա, իսկ գործող իշխանությունները միացյալ թիմ են, որի ձեռքում են բանակն ու ոստիկանությունը: Իսկ որ ներկայիս իշխանություններն ամերիկացիներին ավելին կարող են առաջարկել, քան ընդդիմությունը, խոսում են զինվորականներն ու ռազմական փորձագետները: Վրացական իշխանություններն արդեն խոստացել են իրենց տարածքում ամերիկյան զորքեր տեղակայել  Իրանի հետ պատերազմ սկսվելու դեպքում:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply